Իմ այգին սաղ վարի է գնացել, ես դրանով պիտի ապրեի, էսօր համ խաղողի այգին է վարի գնացել, համ բոլոր մյուս ծառերը։ Այս մասին NEWS.am –ի հետ զրույցում նշեց Աղձքի բնակիչներից Գագիկ Սիրունյանը՝ անդրադառնալով երեկ տեղացած կարկուտին եւ դրա հետեւանքներին։
«Հիմա ոնց է լինելու՝ չգիտեմ։ Իհարկե, վարկեր ունեմ, իմ գործը հողի հետ է, ես ուրիշ աշխատանք չունեմ։ Ամբողջը ավերվել է»,–ասաց նա։
Մեկ այլ գյուղացի էլ նշեց, որ մարդիկ իրենց հալալ քրտինքով աշխատում են, բայց դրա համար ֆինանս է պետք. «Մարդիկ գնում, վարկ են վերցնում, որ այգիները մշակեն, եկամուտ ստանան, տանեն պարտաճանաչ իրենց վարկերը փակեն։ Հիմա հակակարկտային կայաններից չկրակեցին, կարկուտը գյուղացիների 90 տոկոսի վզին խփեց։ Կարկուտն ինձ 5-6 միլիոնի վնաս է տվել։ Մարդկանց պետք է փոխհատուցում տան»։











