32 production-ը եւ Գոյակ մշակութային կենտրոնը հունվարի 7-ից հայ հանդիսատեսի դատին են հանձնում Հայոց բանակի ստեղծման 20-ամյակին նվիրված «Ես եմ» գեղարվեստական ֆիլմը:
Ֆիլմի ռեժիսորը Վահագն Գրիգորյանն է, պրոդյուսերները` Կարեն Բաբաջանյանը եւ Արմեն Մազմանյանը:
Ֆիլմի առանցքային կերպարին մարմնավորում է ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Ֆիլմում նկարահանվել են Լեւս Դավթյանը, Եվա Ղազարյանը, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Գրիգորյանը, Գնել Ուլիխանյանը եւ այլոք:
Պրեմերան կկայանա «Մոսկվա» կինոթատրոնում:











