«Սելավը սկսվեց, տղաս վազեց մեր այգիներ, որ տեսնի՝ ինչ վիճակ է։ Գյուղի թռչնաբուծարանի շենքի պատը փլվել էր, այդ տարածքում հավաքված ամբողջ անձրևաջուրը լցվել մեր այգի»։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ Ալվարդ Բաբայանը՝ պատմելով երեկ տեղացած կարկուտի ու հորդառատ անձրևի աղետալի հետևանքների մասին։
«Մեր հարևանի հարսը բակի ցանկապատ տարածքում լոր է պահում, ջուրն ամբողջությամբ լցվել էր այդտեղ, տղաս հազիվ հասցրեց հանի լորերին։ Տանը հյուրեր ունեինք, բոլորը դուրս եկան, որ ավտոները տանեն տան մոտից, մյուս կողմից էլ անձրևաջուրը սկսեց գալ։ Ստիպված թողեցին թուն մտան, ի՞նչ կարող էին անել»,–պատմեց նա։
Քաղցրաշենի բնակչուհին նշեց, որ անձրևաջուրը լցվել է տնամերձ այգի ու վնասել ամբողջ բերքը։
«Լոբի էր, լոլիկ էր, նոր տնկած ծառեր էին, ամբողջն ավիրել ա»,–պատմեց տիկին Ալվարդը։











