Փարիզցի ոչ պրոֆեսիոնալ աստղագետ Թերի Լեգոն տեսանկարահանել է ռուսական «Ֆոբոս Գրունտ» տիեզերական սարքը:
Ինչպես հաղորդում է «Lenta.ru»-ն, կայանը նկարահանվել է այն ժամանակ, երբ գտնվել է Ֆրանսիայի վրա:  Տեսանյութում երեւում են վառելիքի բաքերը, ինչպես նաեւ արեւային տարրերով պանելները:

Ռուսական սարքը «որսալու» համար Թերի Լեգոն ստիպված է եղել 800 կմ կտրել ողջ Ֆրանսիայով` անամպ գիշերային երկինք գտնելու համար:

Հիշեցնենք, որ 15 տարվա մեջ առաջին անգամ ռուսական միջմոլորակային զոնդը բաց է թողնվել նոյեմբերի 9-ին Բայկանուրի տիեզերակայանից:  Դեպի Մարսի ուղեծիր դուրս գալու փուլում «Ֆոբոս Գրունտի» շարժիչային սարքավորումը չի գործել, եւ տիեզերական սարքը մնացել է ցածր մերձերկրյա ուղեծիրում: