Իշխանություններն այլևս փաստարկված բանավեճի անկարող են, իրենք հասկանում են, որ ձախողվել է իրենց քաղաքական կուրսը, Այս մարդկանց գիծը բոլորովին ուրիշ տեղ տանող գիծ է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Իրենք ուզում են թաքցնել այն, որ հայ ժողովրդին որպես զոհ ուզում են մատուցել ցեղասպանին, սա է իրենց ուզածը։ Հայ ժողովուրդը սա պետք է հասկանա, և սա փակելու, քողարկելու համար ամեն ինչը էլ պատրաստ են՝ հայհոյանքներ, բանավեճերը վերածեն փողոցային մակարդակով քաշքշուկի։ Ստացել են հրահանգ, քանդուքարափ անել, ընդհանրապես խորհրդարանական մշակույթ կոչվածը, և մենք մեր այս պատկերը ցույց տանք ամբողջ աշխարհին»,–ասաց նա։
Ռուստամյանը հույս հայտնեց, որ ժողովուրդը 2026–ին նորմալ խորհրդարան կընտրի, որը կզբաղվի ժողովրդի համար կարևոր հարցերով. «Մենք ունենք առաջնային մանդատով օժտված մարմին, որը փողոցային ռազբորկեքի, հայհոյախառն այս միջադեպերի մեջ է թաղված։ Քամի ցանողը փոթորիկ է հնձում, իրենք քամի են ցանել, փոթորիկ են հնձում, սրանից պետք է ազատվել։ Իրենք չեն հասկանում, թե սա ուր է տանելու, իրենց համար էլ է շատ վատ լինելու»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։











