Երբ հարցնում են, թե ինչի է Նիկոլ Փաշինյանը «համբալ» ասել, ասել են՝ բա հո կռվի ժամանակ մեղր չեն բաժանո՞ւմ. այսինքն իրանք կարան հայհոյեն, մենք պիտի կանգնենք մեղր բաժանենք, հա՞։ Այս մասին, այսօր՝ մայիսի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Մեզ լրիվ հիմարի տե՞ղ են դրել։ Նիկոլ Փաշինյանին կոնկրետ հարց են տվել, շատ կոռեկտ։ Ո՞վ է հրահրել, համբալ ո՞վ է ասել, ո՞վ է սրել այս վիճակը և դարձրել հայհոյախառը միջավայր։ Ի՞նչ կապ ունի ապօրինի գույքը։ Թող ապօրինի գույքից խոսեն, ձեռքները ինչ ասես ունեն, ում ասես բռնում են, այդ ապօրինի գույքով իրենք են դատվելու, երբ իշխանությունները փոխվեն, այ դրանից են իրենք վախենում։
Քանի իշխանությունը իրենց ձեռքն է, իրենք ապօրինի միայն տեսնում են հակառակորդներին։ Այս իրավիճակը փոխվում է, երբ որ իշխանությունն է փոխվում։ Սրանք էլ չեն մնալու։ Ամեն մեկը պարզապես հեռանում է յուրովի։
Հենց մեկին ասում են՝ ինչի՞ ես այսպես անում, ասում են՝ բա դուք էն ժամանակ... Մենք ասում է, ցեխաջրով լվացվել հնարավոր չի, եթե դու քեզ ուզում ես արդարացնես ուրիշի գործած մեղքերով, դու ավելի ես խորացնում քո ծանր վիճակը, ավելի ես խորացնում քո մեղքերը»,–ասաց նա։











