Հեսա մանդատների ժամկետը լրանում է, բան չմնաց։ Այս մասին, այսօր՝ մայիսի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով մանդատները դնելու թեմային։

Նա նկատեց, որ եթե մանդատները դնեն, իշխանություններն արտահերթ ընտրություններն իրենց ձեւով կանեն. «Մանդատների վայր դնելը իրենց օգտին է լինելու, որովհետև իրենք իրենց ձևով կանեն։ Հիմա վախենում են գնան արտահերթի, որովհետև մտածում են այդ 14 օրը լուրջ խնդիր է առաջանալու, վակուում առաջանալու։

Իմպիչմենտի մասին ասել ենք հստակ բացատրել ենք, որ անհրաժեշտ և բավարար պայմաններ չկան։ Ի դեպ, այս ամեն ինչը նպաստում է, որ մարդիկ հասկանան, որ այս խորհրդարանը փոխելն անհրաժեշտ է։  Այ սա, եթե բոլորը հասկանան, որ այս ձևի խորհրդարանը այլևս վտանգ է մեր համար, այո, պետք է գնան ավելի կոնկրետ քայլերի, ժողովուրդը կակտիվանա, իմպիչմենտն էլ հնարավոր կդառնա»,–ասաց նա։