«Ամբողջ գյուղն է սգում Կարենի մահվան համար. շատ լավ տղա էր՝ խելոք, համեստ, դպրոցում էլ լավ աշակերտ էր»։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Վարդենուտ գյուղի բնակիչներից մեկը՝ պատմելով մայիսի 13-ին հոսանքահարումից մահացած զինծառայող Կարեն Ավետիսյանի մասին։
Նա նշեց, որ Կարեն Ավետիսյանը ընտանիքի միակ որդին էր, իրենից փոքր մի քույր ունի։
«Շատ ծանր է զինվորի մահը մեզ համար, ինչքա՞ն կարող են մեր զինվորները գնալ ու այդպես անհայտ պայմաններում մահանալ։ Ծնողների համար շատ դժվար է»,–ասաց գյուղի մեկ այլ բնակիչ։
Մանրամասները՝ տեսանյութում։











