«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ մանդատից հրաժարվելու հարցը չի քննարկվել և չի քննարկվի։ Մայիսի 16-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Օհանյանը Քոչարյանի հայտարարությունները գնահատել է որպես համարժեք արձագանք Ազգային ժողովում տեղի ունեցողին։

Ինչպես նշել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, վերջին շրջանում Լևոն Քոչարյանը գործող կառավարության համար փաստացի թիրախ է դարձել։

«Քոչարյանի ելույթը շատ հանգիստ և զուսպ էր։ Նա իր կարծիքը հայտնեց խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհամարժեք հայտարարությունների վերաբերյալ։ Վերջինս ընդդիմադիր պատգամավորներին անվանեց «համբալներ» և նրանց հաշվեհարդարով սպառնաց»,-ասել է Օհանյանը։

Միաժամանակ պատգամավորն ընդգծել է, որ, ինքն, առհասարակ, հայհոյանքներն ու բռնությունը չի արդարացնում։