Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանը «կուռկուռի ձագի», թրջված հավի նման էր, իսկ Ալբանիայում հարազատ միջավայրում էր. Տրամադրությունը, ժպիտը տեղն էին։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Փաշինյանին սնուցող աղբյուրները Եվրոպայում են, հավանաբար նրան խոստացան Ալբանիայում, որ կմնա իշխանության, իսկ նրա իշխանության մնալու լավագույն հույսն Ադրբեջանն ու Թուրքիան են։ Էրդողանի եւ Ալիեւի համար Փաշինյանը գտնված հերոս է, Հայաստանի ապապետականացումը, պետականության կազմալուծումը, կազմաքանդումը այդ երեքի շահերի համընկման կետում է՝ Փաշինյանի, Էրդողանի եւ Ալիեւի։ Երեքով առանց կոնֆլիկտների այդ ծրագիրն իրականացնում են, նպատակը մեր պետականության կորուստն է»,– ասաց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։