Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործում. սա ֆենոմենալ է, ես իրեն համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն. ԱՆԻՖ-ը նոր խոսք է կոռուպցիայի գործում: Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով թալանի դեմ պայքարին ու ապօրինի գույքի վերադարձին։
ԱՆԻՖԻ մասին խոսելիս նա նշեց. «Ստեղծել են հիմնադրամ, լցրել այդ հիմնադրամը 65 մլն դոլարով՝ հարկատուների փողերով, հետո ստեղծել է օֆիս, ընկեր, հարազատ, խնամի, ընտանիքի անդամներ բերել տեղավորել է այդ օֆիսում, երկու ամիս հետո այդ փողն անհետացել է։ Էս մարդը Դեյվիդ Կոպպերֆիլդն է։ Սա նոր խոսք է կոռուպցիոն գործում, սրանց ճակատներին պետք է տատու անել՝ «կոռուպցիոն հանճարներ»։ Երկիրը սարքել են կոռուպցիայի դրախտ։ Սա մի օրինակ է։
Համահայկական հիմնադրամից 100 մլն դոլար փոխանցվել է բյուջե ու անհետացել է։ Ես այդ ժամանակ հոգաբարձուների խորհրդի անդամ էի. ասում եմ՝ հաշվետվություն պետք է ներկայացվի, թե ուր է գնացել էդ փողը։ Ասում են՝ ինչի համար պետք էր՝ ծախսել ենք։ Բազմաթիվ այլ օրինակներ կան։ Մանկապարտեզների այդ դեպքերը մանկական խաղեր են, և դրանք համեմատելի չեն 65 մլն դոլարի հետ, դա կոռուպցիոն դաշտի «չայեվոյ»–ն է։ Հիմա դուք ուզում եք ասել, որ 65 մլն դոլարը կարա ցնդի ուղղակի ու երկրի առաջին դեմքը դրա հետ կապ չունենա՞։ Հիմնական հարցը այն է, թե քանի՞ տոկոսն է գնացել այդ օֆիին ու քանի տոկոսն է գնացել շեֆին»,-ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ այս իշխանության օրոք արտաքին պարտքն ավելացել է 7 մլրդ դոլարով, ի՞նչ է արվել դրանով, ի՞նչ է կառուցվել։
ՀՀ երկրորդ նախագահի համոզմամբ, այդ գումարից առնվազն 2 մլրդն ուղղակի փոշիացվել է։
Նա հիշեցրեց, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ մենք ունենք փայլուն ժողովուրդ, կիրթ, խելոք, փայլուն երկիր. «Հիմա ասում է՝ դուք վատ եք ապրում, որովհետև փնթի եք, թամբալ եք, ծույլ եք, վախկոտ եք։ Ինչո՞ւ, որովհետ աղքատությունը մնացել է նույն մակարդակի վրա՝ 24 տոկոս։ Ուրեմն պետք է ընդունի, որ հիմա թիվ մեկ թալանչին ինքն է։ Ես հիմնավոր կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ամենից հարուստ մարդն է: Ես իրենից մի 10, 15 անգամ չգիտեմ որտեղ եմ էլի, նույնիսկ էն որ ասում է՝ даже обидно»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։











