Քննարկվում է հարց, որտեղ արտոնություն են տալիս, որտեղ գումարը պակասում կամ ավելանում է, իսկ քաղաքային իշխանությունը չունի հաշվարկ, որ եթե 10 դրամ պակասում է, 10 դրամի փոխարեն օրինակ, մանկապարտեզները չսարքվելու գումարը ու՞ր է գնում։ Այս մասին այսօր՝ մայիսի 20–ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Եթե իրենք 400 միլիոն դրամից ավելի շինարարության երկարաձգման համար գումարը կրճատում են, ինչքա՞ն են ակնկալում, որ պակաս գումար է գալու ու դրա փոխարեն ինչքա՞ն մանկապարտեզներ չեն կառուցվում կամ թերակատարվում է։ Այս մասին  խոսում եմ ոչ միայն ես, այլ նաև TikTok-ի իմ հավատարիմ հետևորդներից Նիկոլ Փաշինյանը, ով մայիսի 15-ին հանձնախումբ է ձևավորել, որպեսզի գան ուսումնասիրեն, թե իրենց թքած–կպցրած մանկապարտեզները ինչի են վատ սարքվում։

Ձեր ՔՊ-ի համար երկուս Վահագն Ալեքսանյանը, ով մեղադրում է, ասում է՝ ճկույթով գնում ասֆալտ եք քանդում, որ վատ որակի է, մի հատ գնացեք նախկինների շինարարություններն արեք։ Բա ՔՊ-ի ավագանիներ, ձեր գործի անունն ի՞նչ է, որ դրանք գնում վատ են սարքում։ Բա գնացեք այդ նախկիններին բռնեք, հերն անիծեք։ Այս նույն գումարները, որ պակաս է հավաքագրվում, Վահագն Ալեքսանյանի մոտ, օրինակի համար, հարց չի առաջանո՞ւմ, որ ինքը իմ հետևորդը լիներ ու տեսներ, որ Թումանյան փողոցի ասֆալտը ում հետ կապ ունի, այն ամենալավ նախկինի հետ, որ ասել եմ, թե այդ ընկերությունը ինչի՞ է վատ արել։

Կամ օրինակ, Կառե ընկերությանը Գասպարյան Վովայի հետ է կապվում։ Եթե վատ է անում, գնացեք բռնեք, ով ուզում է լինի, հերն անիծեք։ Ես անդրադարձել եմ, իսկ դուք չեք անդրադարձել»,–ասաց ավագանու ընդդիմադիր անդամը։

Նա շարունակեց. «Այն գումարները, որ որ չի հավաքագրվում, դրա արդյունքում, օրինակ, մանկապարտեզները  ավարտին չեն հասցնում։ Գումարները դուք չեք կարողանում հաշվարկել, որքան է լինում, դրա արդյունքում այդ մանկապարտեզներ մեր երեխաները չեն հաճախում։

Եվ եթե Վահագն Ալեքսանյանը նայելով չտեսնի, որ ես այդ ամեն ինչին անդրադարձել եմ, ներողություն չխնդրի, դրանից հետո արդեն ես լրիվ իրավունք ունեմ իրեն որակավորում տալու։ Իսկ որակավորումը կարող է լինի մտածված սուտ խոսալը, շառլատանությունը, կարող է լինի՝ դասական քՊ-ականը։ Բայց ես ձեն չեմ հանի, կսպասեմ մինչև այդ մարդը պատասխան տա այդ ամբողջի վերաբերյալ։ Եթե 50 անգամ, 100 անգամ  ասում եմ, որ ցանկացած հարց, որի տակ կա ուղիղ ֆինանս, հաշվետվության մեջ ներկայացրեք»։