Ես ռեյտինգավորել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ մեր գործընկերների, ըստ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հավատարմության աստիճանի։ Այս մասին, այսօր՝ մայիսի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Եվ կարծեմ Ալեն Սիմոնյանը այնտեղ ամենաբարձր աստիճանն ունի՝ 2.73 Նիկոլ։ Ասենք Ալեն Սիմոնյանը հավասար է 2.73 Նիկոլի, իսկ ինքը՝ Նիկոլը հավասար է մեկ Նիկոլի»,–ասաց նա։











