ՔՊ–ական կին պատգամավորներն արդարացնում են Աննա Հակոբյանին, որն արդեն մի քանի օր է՝ սոցցանցերում վիրավորում է քաղաքացիներին՝ «ոջիլ», «էշ», «տխմար» եւ այլ բառերով։

«Ես անձամբ իր բառերին չեմ անդրադառնա, կարծում եմ՝ հոգուն հասցնում են, որ մարդը ստիպված նման արտահայտություններ է անում։ Մարդիկ պետք է գիտակցեն, որ վարչապետի տիկնոջ, երկրի առաջին տիկնոջ հասցեին նման անհարգալից վերաբերմունք արտահայտելով՝ իրենք անձամբ իրենց չեն հարգում»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՔՊ–ական Անուշ Քլոյանը։

Ալխաս Ղազարյանը հորդորում է վերանալ անձերից. «Նորմալ է, ցանկացած մարդն էլ ազատ խոսքն արտահայտելու իրավունք ունի»։

Իսկ Ջուլիետա Ազարյանը կարծում է՝ Աննա Հակոբյանի պատասխանները մի բան էլ «ուշացած են». «Տիկին Աննա Հակոբյանը ոչ թե վիրավորում է, այլ այն բոլոր բառերը, որ հետ չի վերադարձրել, վերադարձնում է»։

Մանրամասները՝ տեսանյութում;