Վերիշեն-Խոզնավար ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի։ Այս մասին այսօր՝ մայիսի 22–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

«Այս ճանապարհն ավելի հարմար է թե գյուղացիների, թե Պաշտպանության նախարարության համար, ավելի բարեկարգ ճանապարհով կերթեւեկեն»,– ասաց քաղաքապետը։

Ինչ վերաբերում է ասֆալտապատման աշխատանքներին, ըստ Առուշանյանի, Հայաստանում ճանապարհները բավականին լավ են կառուցում. «Գորիսում 7-8 տարվա ճանապարհներ ունենք կառուցված, մինչեւ էս պահը ոչ մի խնդիր չունենք։ Մայրուղիները ծանրաբեռնվածությունն ավելի շատ է, որոշակի տեղերում գուցե խնդիրներ լինեն»։

Մանրամասները՝ դիտեք տեսանյութում։