ԵՄ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական չէ. դրանում քաղաքացիական անձանց քողի տակ ներգրավված են հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Այկ Այվազյանը։

«Սահմանին հետախուզություն են իրականացնում, տվյալները փոխանցվում են կենտրոն՝ ՆԱՏՕ, իսկ ՆԱՏՕ-ն կռվում է Ռուսաստանի դեմ, այսինքն՝ առաքելության գործողություններն ուղղված են Ռուսաստանի դեմ, բայց Հայաստանի տարածքում։ Այսինքն, եթե վաղը Արեւմուտքը որոշի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լոկալ պատերազմը նպատակահարմար է, ՆԱՏՕ վերլուծական կենտրոնները կօգտագործեն առաքելության փոխանցած տվյալները։ «Ուրիշ ի՞նչ շահ ունեն եվրոպացիներն այստեղ՝ Իրանի հետ սահմանի մոտ, լինել մի երկրում, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է», հայտնել է Այվազյանը։

Նրա գնահատմամբ՝ անկախություն ձեռք բերելուց ի վեր Հայաստանի իշխանությունները, ինչպես նախկին ԽՍՀՄ մյուս երկրները, գտնվել են Արեւմուտքի, ԱՄՆ եւ նրա դաշնակիցների հսկողության տակ։ «Այսօր Ռուսաստանը հետխորհրդային տարածքում ազատագրական պատերազմ է սկսել արեւմտյան գաղութատիրության դեմ»,- ավելացրել է Այվազյանը։