Իսրայելի Կնեսեթի կրթության, մշակույթի եւ սպորտի հարցերի հանձնաժողովի ասօր` հունվարի 9-ին կայացած նիստում իսկական սկանդալ է բռնկվել. ի պատասխան արաբ պատգամավոր Ռելեբ Մաջադլայի` «ձայնդ կտրիր» կոպիտ արտահայտությանը, պատգամավոր Անաստասիա Միխաելին ջուր է լցրել նրա երեսին:
Ինչպես փոխանցում է IzRus-ը, հանձնաժողովի նիստում քննարկվել է արաբ երեխաների մասնակցության հարցը «իրավապաշտպան հանրահաքներին»: Մաջադլան մի քանի անգամ պահանջել է, որ Միխաելին «ձայնը կտրի», ինչից հետո պահանջել է, որ նա հեռանա դահլիճից: Ի պատասխան Միխաելին հանգիստ վեր է կացել տեղից, բաժակը ջուր լցրել եւ այն շփել ընդդիմախոսի երեսին, որից հետո էլ հանգիստ հեռացել է դահլիճից:
«Ես թույլ չեմ տա, որ իմ կամ ցանկացած այլ կնոջ վրա իմ ներկայությամբ գոռան, հատկապես` Կնեսեթում: Կարծում եմ, ճիշտ եմ վարվել», -ասել է պատգամավորը:











