Այո, այսօր ավելի ինքնիշխան ու ավելի անկախ ենք։ Այս մասին, այսօր՝ մայիսի 28–ին, Սարդարապատի հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ազատամարտի մասնակիցներից մեկը։

Հարցին՝ որտեղի՞ց այդ համոզումը, նա պատասխանեց. «Ես կռվող տղա եմ եղել, ամեն ինչը ես հիմա հասկանում եմ։ Մենք նեղ օր էլ ենք ունեցել, լավ օր էլ ենք ունեցել, այսօրվա դրությամբ մեր երկրի ղեկավարի հետ ամեն կերպ պետք է հարմարվենք»։

Դիտարկմանը, որ պետք է հարմարվել նաեւ Արցախի կորստի՞ն, նա արձագանքեց. «30 տարի մենք բանակ չենք ունեցել։ Մենք 5 տարի կռվել ենք, բանակ ենք ունեցել, բայց արդեն հինգ տարի հետո բանակ չենք ունեցել։ Մեր հերոս տղերքը 6 պետության դեմ են կռվել։ Հատ–հատ կարող եմ թվել այդ պետությունները Ռուսաստանը, Պակիստանը, Իսրայելը, Թուրքիան, Ադրբեջանը: Մեր դաշնակիցն այսօր Հնդկաստանն է, Ֆրանսիան է, Հունաստանն է։

Այսօր մեր ժողովրդին ցանկանում եմ առողջություն, լավ օրեր, համբերություն։ Պիտի համբերենք, իրար հարգենք, սիրենք, որ կարողանանք այս երկիրը պահենք»։