Առաջին Հանրապետության կյանքը, թեև երկու ու կես տարի եղավ, բայց դա շատ կարևոր նշանակություն ունեցավ, որ հետո մենք շարունակենք պահպանել պետականությունը, թեև կիսանկախ ձևով՝ Խորհրդային միության կազմում, որն էլ հիմք հանդիսացավ այսօրվա Երրորդ հանրապետության համար։ Այս մասին, յսօր՝ մայիսի 28–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
«Առհասարակ մենք շատ դասեր ունենք քաղելու առաջին հանրապետության շրջանից, և այդ կարևորագույն դասերից մեկը այն է, որ չի կարելի ժողովրդին անընդհատ վախեցնել պատերազմի վտանգով, չի կարելի ընդունել զինապարտության մասին այնպիսի օրենք, որը փողով ինդուլգենցիա է տալիս և հող պաշտպանելը մնում է միայն չունևոր մարդու գործը։
Մենք ուրիշ դասեր էլ պետք է քաղենք, պետք է մի հատ հիշենք, թե ինչ կենցաղով էին ապրում առաջին Հանրապետության ղեկավարները, ի՞նչ նվիրումով էին ապրում։ Վարչապետ Հովհաննես Քաջազնունու չորս արու զավակներից երեքը զոհվել են։ Քաջազնունու աշխատավարձը հազիվ էր բավարարում սննդի մեջ մածուն և շաքար ունենալու։ Նրա կինը ձեռքով լվացք էր անում, այսինքն չափազանց զուսպ ու համեստ կենցաղով էր ապրում։
Արամ Մանուկյանը ժողովրդի հետ շփվելուց բծավոր տիֆով է վարակվում և նորմալ ձևով չի ընդունում պատվաստանյութերը, որպեսզի այդ ամեն ինչը ժողովրդին փոխանցեն։ Այսպիսի զոհողությունների գնով, այսպիսի զուսպ, համեստ կենցաղավարության մասին է խոսքը։ Նախարարները հատակին էին քնում։ Սա ասում ենք ոչ թե նրա համար, որ հիմա էլ պետք է այդպես լինի, ոչ։ Այլ որ բոլոր նրանք, որոնք հայտ են ներկայացնում առաջնորդելու ժողովրդին և դառնալու այս սրբազան երկրի համար պատասխանատու մարդիկ, նրանք կարողանան իրենց մեջ բավականաչափ ուժ գտնել, վեր կանգնել իրենց «ես»–ից, որի բովանդակությունը ցավոք սրտի խիստ նյութականացված է»,–ասաց նա։
Սողոմոնյանը շարունակեց. «Այսպիսի շարունակության պարագայում երբ որ արդեն ԱԺ բարձր ամբիոնից սկսում են խոսել 300000 ադրբեջանցիների վերադարձի և համակեցության մասին, բնականաբար դա ամենամեծ ականն է մեր պետության մեր պետության տակ, այոդա է սպասվում, բայց ես համոզված եմ որ մենք կունենանք բավականաչափ իմաստնություն, կամք, տոկունություն, վճռականություն, ոգի, որպեսզի թույլ չտանք նման հեռանկարի գալը»։











