Հաղթանակը հնարավոր է, եթե հավատը մեր սրտում է, և եթե մենք հավատում ենք մեր ուժերին։ Այս մասին այսօր՝ մայիսի 28–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե խաղաղության համաձայնագրի կնքելուց 5 րոպե հետո հյերն ու ադրբեջանցիները կսկսեն առեւտուր անե, Չալաբյանն ասաց. «Ես կարծում եմ, որ նա, ով դրա մասին ասում էր, ինքը քնում և զարթնում է ու սպասում է այդ առևտրի օրվան։ Բայց ես կարծում եմ, որ այդ ամեն ինչի արդյունքում ինքը կարող է ոչպես պատանդ հայտնվել Բաքվում, նույնիսկ չհասկանալով, ոնց դա տեղի ունեցավ։
Սա վերաբերում է բոլոր նրանց, որոնք երազում են թշնամու հետ առևտրի մասին, որովհետև իրենք ըստ էության խաբում են մեր ժողովրդին։ Թշնամու նպատակը առևտուրը չի, թշնամու նպատակը մեր պետության ոչնչացումն է, այնպես, ինչպես եղել է 1918 թվականին և այնպես, ինչպես հիմա է իրականում։ Դրա համար, երբ իրենք բարբաջում են առևտրի մասին, իրենք բարբաջում են նրա մասին, որ «արևմտյան Ադրբեջան» գոյություն ունի։ Իրենք թող հիշեն՝ մենք այդ կեղծիքին չենք հավատալու, մենք այս երկիրը պաշտպանելու ենք, և իրենցից էլ ենք պաշտպանելու, և իրենց ադրբեջանցի ու թուրք տերերից էլ ենք պաշտպանելու»։











