Նիկոլ Փաշինյանն ունեցած վախերի պատճառով է ճանապարհները փակել տալիս, նոր գնում միջոցառումների։ Այս մասին այսօր՝ մայիսի 28–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Հիշեցնենք, որ այսօր տևական ժամանակ փակել են դեպի Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը։

«Վախեցած է, տեսնում եք՝ հազարավոր անվտանգության աշխատակիցներով է ման գալիս, ամեն մի փթի տակ մի անվտանգության աշխատող կա։ Հազարավոր որ ասում եմ՝ չեմ չափազանցնում։

Ամբողջ համակարգը՝ ոստիկանություն, ԱԱԾ, Հատուկ նշանակության ջոկատներ, փրկարար ծառայություն, ամբողջը ոտքի է հանում։ Որ մի տեղ է գնում, այտեղի պետական բոլոր կառույցների աշխատողներին ոտքի է հանում։ ԱԺ որ գալիս է, 25 անվտանգության աշխատակից է հետը բերում։ Սա իր վախերի մասին է խոսում, ամեն ուր դիպուկահարներ են։ Կարմիր լույսի տակ կանգնո՞ւմ է։ Տեսե՞լ եք իր շարասյան երկարությունը, երբ մի տեղով անցնում է ամբողջ քաղաքը պարալիզացվում է, թե ինչ ա՝ մի ազգակործան պատուհաս այդտեղով պետք է անցնի»,-ասաց նա։