Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը տեղակալներ Վարդան Մակեյանի, Արման Աջամօղլյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոց, որտեղ երեկ ուժեղ պտտահողմը վնասել էր տանիքներ, արմատախիլ էր արել ծառեր։

501522065_733077396050243_7614862285818843631_n.jpg (862 KB)

Համայնքի ղեկավարի օգնական Սևակ Պետոյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ համայնքի ղեկավարը շրջել է տարածքում, տեղում ծանոթացել պատճառված վնասներին, զրուցել բնակիչների հետ, հանձնարարել ոլորտային պատասխանատուներին շրջել տուն առ տուն, ամենայն մանրամասնությամբ գույքագրել վնասները։

502552540_733078342716815_585647321689142206_n.jpg (896 KB)

«Ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ Գեղանիստ գյուղերում տեղացած խոշոր չափերի կարկուտի և Արթիկ քաղաքում ուժեղ պտտահողմի հետևանքով պատճառված վնասների չափերն ուսումնասիրելու նպատակով։

Հանձնաժողովի նախնական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Արևշատ և Հառիճ գյուղերում կարկտահարության վնասները գնահատվել են մինչև 10 տոկոս»,–ընդգծեց նա։