Քրեականոստիկանության կազմակերպված հանցավորության դեմպայքարիվարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ, բացահայտել են հարկերից խուսափելու դեպքեր։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ-ից:
Բազմաբնակարան շենքկառուցապատող մի ընկերություն 2023-25 թվականների ընթացքում Երևանի Վրացական փողոցում օտարել է ընդհանուր 134 ավտոկայանատեղի և 1 բնակարան` առուվաճառքի պայմանագրում նշելով իրական արժեքից անհամեմատ ցածր գին։ Այդ կերպ խուսափել է հարկային պարտավորությունից՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 118 միլիոն 258 հազար դրամի վնաս:
Հարկերչվճարելու մեկայլբացահայտում էլ արձանագրվել է Կոտայքի մարզում։ Արզնի գյուղից Աբովյան քաղաք տանող ճանապարհին գործող ավտոգազալիցքավորմամբ զբաղվող մի ընկերություն 2024 թվականի հունվարից 2025 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում հարկային մարմիններից թաքցրել է փաստացի ձեռք բերված և իրացված գազի իրական ծավալները՝ չվճարելով 43 միլիոն դրամից ավելի հարկ:
Մյուսդեպքովօտարվելեն բեռնափոխադրում իրականացնող և միմյանց հետ փոխկապակցված երկու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվեկշռում գտնվող 14 բեռնատարներ։ Առուվաճառքի պայմանագրերում նշվել են տրանսպորտային միջոցների իրականությանը չհամապատասխանող ցածր գներ։ Այս եղանակով հարկերից խուսափելու հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր 17 միլիոն 248 հազար դրամի վնաս:
Երեքդեպքովէլ նախաձեռնվել են քրեական վարույթներ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։











