Մեծագույն հաճույքով եմ գալիս Գորիս. ֆրանսիացի սենատորների պատվիրակության համար, որոնք այստեղ էին 2023 թվականի ապրիլի 23-ին, այդ ժամանակ գիտակցեցինք, թե ինչ է նշանակում պատերազմի մեջ գտնվող կամ հարձակման ենթարկվող երկիր լինելը։ Այդ մասին, այսօր՝ հունիսի 2–ին, Գորիսում անցկացվող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ ասաց  Ֆրանսիայի Սենատի անդամ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին։

«Հայաստանը պատերազմի մեջ չէր, բայց հարձակման էր ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Մենք հանդիպեցինք Գորիսի քաղաքապետի հետ, ով ճաշի ժամանակ մեզ լքեց, հեռացավ մարզպետի հետ միասին, որովհետև հենց այդ պահին սահմանի միջադեպ կար։

Մի լրագրող հարց էր տալիս՝ ինչպե՞ս ես դուք, Ֆրանսիայի Սենատը օգնում Հայաստանին, ես պատասխանեցի, որ պետք է Հայաստանին օգնել անվտանգությունը ամրապնդելու համար, որպեսզի ռազմական պաշտպանական բավականաչափ միջոցներ ունենա իր սահմանները պաշտպանելու համար։

Այդ պահից սկսած Սենատում համատեղ ուրեմն որոշում կայացրեցինք, որը բոլոր սենատորների կողմից ստորագրվեց և որը պահանջում էր մեր գործադիր իշխանությունից աջակցել Հայաստանին, համապատասխան ռազմական միջոցներ տրամադրելու Հայաստանին, իր պաշտպանությունը ապահովելու համար։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր գործադիր իշխանությանը մեզ լսելու համար։

Եթե մենք ցանկանում ենք, որ հայկական և ֆրանսիական համայնքները ապակենտրոնացված համագործակցությունը շարունակեն, պետք է Հայաստանը կարողանա ապրել իր սահմանների մեջ, խաղաղության մեջ»,–ասաց նա։