Եկեղեցուն թիրախավորելը ես կապում եմ 2006 թվականի ընտրությունների հետ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 2–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արվեստագետ Հրաչյա Մկրտչյանը։
«Եկեղեցին թիրախավորելը առաջին հերթին սազական չէ ՀՀ ցանկացած քաղաքացու, որովհետեւ եկեղեցին մեր երկրի մեր 12 հազարամյա պատմության շարունակությունն է և դեպի գալիք ապագա տանող կարևորագույն կառույցներից մեկն է։
Ընտրազանգվածի խնդիր կա այստեղ, ուղղակի շատ մանրապճեղ իրա վիճակ է, չի կարելի նման քայլերի դիմել ու եկեղեցին հարվածի տակ դնել, ինչ-որ մեղադրանքներ հնչեցնել։ Եկեղեցին մեր ինքնությունն է, եթե սա էլ դնենք հարվածի տակ՝ ինչ-որ բաներ շահելու համար, ինչ-ինչ նպատակների ծառայացնելու համար, սա անիմաստ բան է։ Գեղեցիկ երևույթ չէ»,–ասաց նա։
Հարցին՝ հանրությունը ինչպե՞ս պիտի արձագանքի սրան, Հրաչյա Մկրտչյանը պատասխանեց. «Բնականաբար բացասաբար, ես կարծում եմ, որ այդպես, եթե հայ ես, պետք է բացասաբար այս ամեն ինչին արձագանք լինի, ցանկացած քաղաքացի պետք է բացասաբար արձագանքի, որովհետև չի կարելի եկեղեցուն թիրախավորել, սա մեր պատմական հազարամյակներից եկող մեր միակ մնացած պատմական կառույցներից մեկն է։ Չի կարելի նման վերաբերմունք ցույց տալ սեփական պատմությանը, սեփական արմատներին, սեփական ինքնությանը։











