Բնակիչներն իրենց պահանջներով հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան, վերջինս հայցադիմումը ընդունել է, նշանակել է դատական նիստ, այսինքն հարցը քննության փուլում է, հետևաբար նման պայմաններում անի, ես իմաստը չեմ տեսնում ճանապարհ փակելու, ակցիա իրականացնելու և լրագրողներին ներքաշելու։ Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, լրագրողների հետ զրույցում ասաց  Առինձ գյուղի Խաչատուր Աբովյան թաղամասի 7-րդ փողոցում նոր բրաարձահարկ շենքերի կառուցապատող АN constraction ՍՊԸ–ի ներկայացուցիչ Երեմ Ասատրյան։

«Կառուցապատողն ունի թույլտվություն և քանի դեռ այդ թույլտվությունը իրավաչափ է դատարանի որոշմամբ կամ իրավասու մարմնի որոշմամբ անվավեր ճանաչված չէ, կառուցապատողը դրա հիման վրա անում է աշխատանքներ։ Ավելին, եթե չաներ աշխատանքներ իր շին թույլտվությամբ ժամկետ կա նախատեսված, հետագայում տույժերի և տուգանքների կենթարկվեր։

Եթե դատարանը որոշեց, որ այդ շինթույլտվությունը տրվել է օրենքի խախտմամբ կամ իրավաչափ չէ, կառուցապատողը իհարկե կենթարկվի ուժի մեջ մտած դատական ակտին և

եթե պետք եղավ քանդել՝ կքանդի, եթե պետք եղավ դադարեցնել՝  կդադարեցնի։

Մարդիկ դիմել են դատարան, դե սպասեք դատարանը որոշում կայացնի, հիմա որ ճանապարհ փակեցին, ակցիա արեցին, իրենց ուզածը, ինչը որ մինչև դատարան մտնելը ուզել էին ու չէր ստացվել, չի լինելու, չէ՞»,–ասաց նա։

Երեմ Ասատրյանը նաեւ  նշեց, որ նախկինում բողոքի հիման վրա շինարարությունը կասեցվում էր մինչեւ դատարանի որոշումը, դրա համար մարդիկ գնում էին կառուցապատողին ասում էին՝ էս տուր, էն տուր, որ չբողոքեմ. «Դրա համար օրենսդիրը որոշեց, որ չէ, այսպես չի կարող շարունակվել, դրեց սահմանափակումներ, որ երբ որ միջնորդությունով կապացուցես, որ քեզ վնաս է պատճառում, նոր դատարանը կկասեցնի։

Հիմա դուք չիմանալով՝ եկել եք ու այդ բիզնեսին եք նպաստում։ Այո, բնակիչները եկել ուզել են իրենց ունեցած զավակներին համապատասխան թվով բնակարաններ։ Չի ստացվել, գնացել են բողոքել են։

Մենք տեղեկություն ունենք, որ այդ բիզնեսը ինչ-որ չափով այստեղ հաջողվել է, շրջակայքի այլ շինարարություններում, այլ կառուցապատողների կողմից։ Մեր դեպքում չի ստացվել, բողոքարկել են»,–ասաց նա։

Լրագրողներիը բնակիչներից Ալվարդ Մխիթարյանից հարցրեցին, արդյոք նման բան եղել է, որ բնակարան եք ուզել կառուցապատողից, վերջինս պատասխանեց. «Մենք հատուցում ենք ուզել իրենից, մինչև հատուցումները չտա... Այս կառուցապատման հետեւանքով մեր տների գինը իջնում է։ Ես երկու տուն ունեմ, ամեն մեկը 150 հազար դոլար է։

Ես չեմ ուզում 8 հարկանի շենքի կողքը ապրեմ, ստւիպված եմ տունս ծախեմ, գնամ։

Ինքը կարող էր երկու հատ այս շենքից բնակարան տար, երկու հատ՝ այն տեղից տալ, որովհետև ամեն մի տունս 500 հազարից էժան չէ։ Ախպեր ջան, եթե դու իմ լուսավորությունը կտրում ես, ուրեմն պետք է փոխհատուցես»։