Այդ խայտառակության հանդեպ ես ի՞նչ դիրքորոշում պետք է ունենամ. պարզ չի՞, որ ընդհանրապես անընդունելի է այդ թեմայով որեւէ խոսակցություն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 10–ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Գարեգին Բ–ի եւ այլ հոգեւորականների նկատմամբ արշավին։

Նա ընդգծեց, որ կաթողիկոսին պաշտպանելու հարցում իրենք կհետեւենք Վեհափառ հայրապետի հորդորներին ու նրա դիրքորոշմանը. «Ես կարծում եմ որպես առիթ Երևի Շվեյցարիայում Վեհափառ հայրապետի ելույթն էր, այդ միջոցառումն էր, բայց ամբողջովին տեղավորվում է իր հնարած «նոր Հայաստանի» կոնցեպտի մեջ։ Այսինքն Հայոց պատմությունը փոխելով Հայաստանի պատմությամբ, Հայ առաքելական եկեղեցին վարկաբեկելով, սա նույն շղթայի տարբեր օղակներն են, այստեղ զարմանալու բան չկա»,– ընդգծեց Սերժ Սարգսյանը։