Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը չի պարզաբանել մարզից անհետ կորած եւ հետագայում հայտնաբերված երկու անչափահասների մասին ԱԱԾ շփոթեցնող հաղորդագրությունները: Հունիսի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում մարզպետը հիշեցրել է, որ անձամբ ինքը մեկնաբանություն չի տվել, հենց այն պատճառով, որ իրավիճակն անհասկանալի է:

«Այժմ որքան ես գիտեմ, նրանք սահմանը չեն հատել։ Կարծում եմ՝ նրանք հավանաբար սպասել են մթնշաղին, հավանաբար վտանգավոր վայրում էին»,- ենթադրել է մարզպետը։

Փորձելով պարզել, թե ինչու է ԱԱԾ-ն մի քանի հակասական հայտարարություններ արել՝ սկզբում ասելով, որ տղաները մոլորվել են եւ հայտնվել ադրբեջանական կողմում, իսկ ավելի ուշ խոսել նրանց վերադարձի մասին, մարզպետը դիվանագիտորեն է պատասխանել։ Ընդհանուր առմամբ, պարզվել է, որ պատճառն այն էր, որ ԱԱԾ-ն այս տարածքում ծառայություն չի իրականացնում։