«Արզնիի համայնքապետի հետ խոսել եմ իր մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին»։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Արզնիում տեղի ունեցած ծեծկռտուքին, որի ընթացքում բերման էր ենթարկվել նաև համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոեւը։
«Նա որոշ ժամանակով ձերբակալվել էր, սակայն պարզաբանումներից հետո ազատ էր արձակվել, քանի որ, իմանալով ծեծկռուքի մասին, նա փորձել էր կանխել, և դա նրա մոտ ստացվել էր»,–հավելեց մարզպետը։
Լրագրողի հարցին՝ տարօրինակ չէ՞, որ համայնքապետը հայտնվել է ծեծկռտուքի վայրում, Ահարոն Սահակյանը պատասխանեց.
«Իհարկե տարօինակ չէ, տարօրինակ կլիներ, եթե համայնքապետն իմանար, որ նման միջադեպ է տեղի ունենում, ու այնտեղ չհայտնվեր»։
Լրագրողի հարցին՝ արյդո՞ք մարզպետը խնդիրներ ունի Ռոմանոս Պետրոսյանի և Սասուն Միքայելյանի հետ, նա պատասխանեց.
«Գործընկերներ ենք, հարաբերություններն էլ շատ նորմալ են»։











