Երեւանում քիչ առաջ հորդառատ անձրեւ է սկսվել եւ ուժգին քամի։

NEWS.am–ի տեսախցիկը ֆիքսել է, որ քամու հետեւանքով կրկին փոշի է բարձրացել մայրաքաղաքում։ Խորենացի փողոցում էլ քիչ առաջ ծառից մի ճյուղ է կոտրվել եւ ընկել ճանապարհի երթեւեկելի հատվածում։