Իրանական թիրախների վրա Իսրայելի հարձակումից հետո համացանցում հիշել են ռուսաստանցի հանգուցյալ քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու ևս մեկ «մարգարեություն»։ Օգտատերերը հրապարակում են նրա 2019 թվականի ելույթի տեսանյութը։

Ժիրինովսկին համոզված էր, որ հակամարտությունը կսկսվի հենց այն ժամանակ, երբ Իսրայելը հարվածի Իրանի ուրանի հարստացման կենտրոններին կամ «միջուկային մարտագլխիկների արտադրության կենտրոններին»։

«Հարվածից հետո Իրանն անպայման կպատասխանի, Իսրայելում կլինեն որոշ աննշան ավերածություններ, և այդ ժամանակ «մեծ եղբայրը» կգա օգնության… Միացյալ Նահանգները կմոբիլիզացնի ՆԱՏՕ-ն և կսկսի ռմբակոծել Իրանը», -այդ ժամանակ հայտարարել էր քաղաքական գործիչը։

Ժիրինովսկին կանխատեսել էր, որ Արևմուտքը կօգտագործի տեղային գործողության «շատ զարհուրելի զենք», որը կարող է մեկ հարվածով «ոչնչացնել ամբողջ երկիրը»։