Արթիկում երեկվա պտտահողմի հետեւանքով բազմաթիվ շինությունների տանիքներ են վնասվել։
NEWS.am–ի հետ զրույցում արթիկցները նշել են, որ քամին այնքան ուժգին է եղել, որ անգամ շիրմաքարեր է վնասել։
«Սարսափելի երեւույթ է եղել, կռիշները, ջրի տաքացուցիչները քամին քշել, վնասել է»,– ասաց մարզի բնակիչներից մեկը։
Ըստ Արթիկի համայնքապետարանի՝ ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։











