Հակակոռուպցիոն դատարանում լսումներ են անցկացվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով։ Դատավարությունը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից բացի, մեղադրյալների թվում են նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։
Հիշեցնենք, որ աղմկահարույց գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի կողմից մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումից հետո։ Որոշումը բողոքարկվել էր, եւ գործը փոխանցվել էր կոռուպցիայի դեմ պայքարի դատարան։











