Հայաստանն ուշի-ուշով հետևում է Իրանում ստեղծված իրավիճակին։ Այս մասին, այսօր՝ հունիսի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այս պահի դրությամբ մտահոգություն չկա, որ կարող է ինչ-որ ձևով ազդեցություն ունենալ մեր հարևանի հետ հարաբերությունների վրա, որովհետև խոսակցությունը շարունակվում է, ու կան կոնկրետ գործընթացներ, որոնք ընթացքի մեջ են»,- ասաց նա։

ԱԺ նախագահը վստահեցրեց, որ Իրանում ստեղծված իրավիճակից րոպեներ անց Հայաստանը գնահատել է ռիսկերը։

«Այո՛, գնահատել ենք, քննարկել ենք շատ վաղ ժամի՝ լույսը չբացված, միջազգային գործընկերների հետ կապի մեջ ենք։

Թիվմեկռիսկնայնէ, որ կարող է այդ պատերազմը շատ երկար տևել և այլ բնույթի վերածվել: Հնարավոր է նաև այլ երկրների ներառվածություն: Մեզ ստաբիլ հարևան է պետք, այն ինչ տեղի է ունենում մեզ համար անընդունելի է»,- ասաց նա:

Ինչվերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», Սիմոնյանն ասաց. «Մոռացեք «Զանգեզուրի միջանցքի» մասին, լինելու են ճանապարհներ, դրա մասին խոսել ենք, դրա իրավական ձևակերպումները բազմիցս տրվել են»:

Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ սահմանին տեղաշարժ չկա այս պահին։

«Պատերազմի հետկապվածռիսկերըմինիմալեն այսօր, մենք պետք է աշխատենք, որ այն ընդհանրապես չեզոքացնենք, կառավարությունը գործուն քայլեր է անում»,- հավելեց ԱԺ նախագահը։