Դուք ամբողջովին ծանո՞թ եք պրոցեսին, որ էդպիսի կանխատեսում եք անում։ Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին, դատարանի շենք մուտք գործելիս, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե իմպիչմենտի գործընթացը կարծես տեղից չի շարժվում։

Հարցին՝ արդյոք փորձե՞լ է հանդիպել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝  քննարկելու ինչպես կազմակերպել գործընթացը, երրորդ նախագահն անպատասխան թողեց ու մտավ դատարանի շենք։