«Մենք միայն երթևեկությունը կարգավորելու մասով ենք այստեղ»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՆԳՆ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու են ոստիկանական ուժեր կենտրոնացվել գործարար Սամվել Կարապետյանի տան մոտ։
Նշենք, որ ոստիկանները քարշակով դուրս էին բերում Սամվել Կարապետյանի տան բակում կայանված մեքենաները։
Նշենք, որ այս պահին հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացնում գործարար Սամվել Կարապետյանի տանը։ Սամվել Կարապետյանի եղբոր՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի խոսքով, ոստիկանները 45 հոգու են բերման ենթարկել տան մոտից։











