Գործարար Սամվել Կարապետյանի հարևանուհին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում պատմել է այն մասին, թե ինչպես են ոստիկանները հավաքվել գործարարի տան մոտ։

«Այգում զբոսնում էինք, մեքենաների շարժ զգացինք, տեսանք, որ տան մոտ ոստիկանական մեքենաներ են կանգնած։ Մոտեցանք, Սամվել Կարապետյանն ասաց՝ սպասում եմ, որ հյուրերին դիմավորեմ։ Ասաց՝ ինչի են ուշանում, ինչի՞ չեն գալիս ձերբակալեն»,–ասել է նա։

Սամվել Կարապետյանի հարևանուհին նշեց, որ թե՛ ինքը, թե՛ մյուս հարևաններն անհանգստացած են ստեղծված իրավիճակով։

«Ամբողջը ոստիկանության մեքենաներն էին փողոցում, փողոցը փակել էին։ Ամեն օր մի նոր շոու ենք սպասում, անակնկալ չի մեզ համար սա։ Հարգված մարդկանց ուզում են ասֆալտին պառկեցնել, այդ քաղաքականությունն է գնում»,–հավելեց նա։