Ազգային ժողովի հունիսի 19-ի նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։

Կառավարությունը թափուր պաշտոնի համար առաջադրել է «Հանրապետություն» կուսակցության նախկին ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է նրա կենսագրությունը:

Արտակ Զեյնալյանին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու մասին կառավարության որոշումը ավելի վաղ ստորագրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։