Մարդկանց անհայտ ուղղություններով տարել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը։

«Մարդկանց բերման են ենթարկել տարբեր տեղերից, մեկին տնից, մեկ ուրիշին փողոցից։ Ոչ մեկի հետ չենք կարողանում կապ հաստատել։ Երեւի Նիկոլ Փաշինյանի եղբայր Էրդողանն ասել է՝ ինչու չես ձերբակալում ընդդիմադիրներին, նա էլ սկսել է վախի մեջ ձերբակալել։ ՀՅԴ–ականներ են ձերբակալվել, «Սրբազան պայքարից» մարդիկ։ Մեր պայքարը մեր եկեղեցու, մեր արժանապատվության համար է, այս ձերբակալությունները չեն խոչընդոտի մեր պայքարին։

Նշենք, որ ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է սկսել Հայաստանում։ Մի քանի տասնյակ ընդդիմադիրներ են բերման ենթարկվել։