Դիվանագետները եւ հոգեւորականները քննարկում են իշխանություն–եկեղեցի հակամարտությունը։ Քննարկումից առաջ արտակարգ և լիազոր դեսպան, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Վահագն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Թշնամու ջրաղացին ջուր լցնելով այսօրվա իշխանությունները իրենք են ձեռնարկել այդ շարժումը։ Բնականաբար, մանիպուլյատիվ մոտեցումներով պետք է ցույց տան, որ սա եկեղեցու դեմ չէ, այլ անհատների՝ թիրախավորելով Վեհափառ հայրապետին ու բարձրաստիճան հոգեւորականների, բայց միտումը շատ պարզ է, թաքցնելու բան էլ չկա։ Սա ուղղակի ուղղված է եկեղեցու բուն ինստիտուտին։ Սա ուղղված է հայ ժողովրդի դիմադրողականությունը իջեցնելուն»,–ասաց նա։