Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է կնքել աշխարհի ցանկացած քաղաքում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Աշխարհում, ենթադրում եմ, կան հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր քաղաքներ, այդ քաղաքներից յուրաքանչյուրում Հայաստանը  պատրաստ է կնքել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ»,- ասաց նա։

ԱԳ փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի համար առաջնային է փաստաթղթի կնքման գործընթացը։

Նա հայտարարեց, թե Թուրքիան բավականին դրական ազդակներ է տվել Հայաստանին ու Ադրբեջանին, որ շահագրգռված է՝ երկու կողմերի միջև կարգավորվեն հարաբերություններն ու խաղաղության պայմանագիրը ստորագրվի։