Քիչ առաջ իրավիճակը Մայր Աթոռի բակում կրկին լարվեց։ Ոստիկաններն ու ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները քաշքշում են ի աջակցություն եկեղեցու և հոգևորականների Մայր Աթոռում հավաքված հավատացյալ քաղաքացիներին։

Հիշեցնենք` ԱԱԾ–ն մեծաթիվ ուժերով Մայր Աթոռ է եկել՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին ձերբակալելու համար։ Մինչեւ այդ առավոտյան Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկություն էր իրականացվել։ Ըստ ՔԿ–ի` Միքայել Աջապահյանի բնակության հասցեում կատարվել են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։ Ավելի վաղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։