Ժամը 13:50-ի դրությամբ հատուկջոկատայինները Մայր Աթոռի տարածքից հեռացրեցին մեքենան, որով ենթադրաբար պետք է բերման ենթարկեին Միքայել Սրբազանին:

Նշենք, որ Մայր Աթոռի մոտ իրավիճակը լարված է, ԱԱԾ–ն եւ ոստիկանության ուժերը այստեղ են, որպեսզի բերման ենթարկեն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Վերջինս սկզբում հայտարարեց, որ կգնա ԱԱԾ–ականների հետ, սակայն հավաքվածները թույլ չտվեցին։ Արդյունքում Միքայել Սրբազանը, Գարեգին Բ կաթողիկոսի հետ միասին վերադարձան եւ հիմա Վեհարանում են։

Իրավապահները մեծ ուժեր են կենտրոնացրել Մայր Աթոռի բակում։ Քիչ առաջ այստեղ ժամանեցին նաեւ հատուկջոկատայինները։