Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը բազմաթիվ այլ հավատացյալ քաղաքացիների հետ Մայր Աթոռում է՝ իր աջակցությունը հայտնելու Միքայել Սրբազանին։

Նշենք, որ շուրջ 5 ժամ է՝ քաղաքացիները հավաքվել են Մայր Աթոռում՝ թույլ չտալու բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանինև իրենց աջակցությունը հայտնելու նրան։

Մոտ 30 րոպե առաջ ԱԱԾ աշխատակիցները, ոստիկաններն ու հատուկջոկատայինները, որոնք Մայր Աթոռ էին ժամանել Միքայել Սրբազանին բերման ենթարկելու նպատակով, հեռացան եկեղեցու տարածքից։

Նշենք, որ իրավիճակը Մայր Աթոռում պարբերաբար լարվում էր, իրավապահները քաշքշում էին քաղաքացիներին ու հոգևորականներին։