«Միս Ամերիկա»  մրցույթի նոր տիտղոսակիրն է դարձել ԱՄՆ Վիսկոնսին նահանգը ներկայացնող 23-ամյա Լաուրա Կեփելերը:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հունվարի 14-ին տեղի ունեցած արարողության ժամանակ Կեփելերին են հանձնել թագը եւ 50 հազ. դոլարի չափով դրամաշնորհ`  բուհերից մեկում ուսման վարձը վաճարելու համար:

Նշենք, որ «Միս Ամերիկան»  բացի պատիվներից, նաեւ պարտավորություններ ունի: Մասնավորապես, նա ողջ տարին պետք է ճանապարհորդի ԱՄՆ-ով, հանդիպումներ ունենա, զբաղվի բարեգործությամբ: