«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը հարցազրույցում պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել ՀԷՑ–ի վաճառքը Տաշիր խմբին։
«Մենք հիշում ենք բոլորս «էլեկտրիկ Երևանի» դեպքերը, երբ դիմում էր տրվել, որպեսզի էլեկտրականության գումարը թանկանա։ Մի քանի տարվա կտրվածքով էլեկտրականության գումարը մինչև 10 դրամ պետք է թանկանար։ Այսինքն եթե դուք տանը վճարում եք 10 000 դրամ էլեկտրականության համար, վճարը դառնալու էր 12 000 դրամ ու ժողովրդի արդարացի բողոքի արդյունքում որոշվեց ՀԷՑ–ն օտարել։ Ընկերությունը, որը մինչ այդ պատկանում էր ՌԱՕ ԵՍ»-ին, ուներ 80 միլիոն դոլարի ճեղքված, և մնացել էր ընդամենը 90 օր սնանկությանը, այդ ժամանակ չէր գտնվում ընկերություն, որը ցանկություն կհայտներ գնել ՀԷՑ–ը։
Երկրի ղեկավարությունը պաշտոնապես դիմեց «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին, որպեսզի նա գնի ցանցերը և փորձի ուղղել իրավիճակը։
Համակարգը ուներ մեծ կորուստներ ու դրա հաղթահարումը անհնար էր օտար ներդրողների միջոցով։ Ես հիշում եմ, որ գնելու ժամանակ շատ էին խոսակցությունները, որ սա երկարաժամկետ պրոբլեմատիկ ակտիվ է և «Տաշիր» բարեգործականը ստիպված է լինելու տասնամյակներ սուբսիդավորել ՀԷՑ–ը։
Ի՞նչ արեց «Տաշիր» խումբը, առաջինը իր երաշխավորությամբ ներգրավեց միջոցներ և սկսեց փակել հին վարկերը։ Եթե ՀԷՑ–ը լիներ միայնակ չէր կարողանա դա աներ և կգնար սնանկության ճանապարհով։ Կարողացանք հասնել նրան, որ բոլորը սկսեցին զանգվածային վճարել։ Դրա արդյունքում մի քանի տարվա մեջ ՀԷՑ–ը երկրի ամենամեծ մինուս ունեցող ընկերությունից դարձավ շահութաբեր։ Բայց դա բավարար չէր, մենք տարիների ընթացքում սկսեցինք ներդրումներ անել տարին 100 միլիոն դոլար ընկերության մեջ, որպեսզի հին ենթակայանները, գծերը փոփոխենք։
Կան քաղաքներ, կան գյուղեր, որոնց էլեկտրական համակարգը մեծ մասամբ փոխել ենք, բայց մի մեծ խնդիր ենք բաց թողել, այն է մենք չենք կարողացել կանխատեսել, որ վերջին տարիների իրադարձությունների արդյունքում 100 000 մարդ տեղափոխվելու է Հայաստան մեկ շաբաթում, 80 000 մարդ տեղափոխվելու է Հայաստան ռուս-ուկրանական պատերազմի պատճառով և դրանից հետո վերջին հինգ տարվա ընթացքում Երևանի կենտրոնում սպառումը բարձրացել է երկու անգամ, դա բերել է մալուխային ցանցերի խնդրահարույց վթարների»,– հայտարարեց Սամվել Կարապետյանը։
«Ամենամեծ սխալը որ գործեցինք դա նա էր, որ մենք ուշ հասկացանք որ սպառումը շատ ակտիվ տեմպով որոշ շրջաններում աճում է, դա շինթույլտվությունների արդյունքն էր, դա մեր արցախահայերի և ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված տնային տնտեսությունների սպառման աճի արդյունքն էր։ 1,5 տարի ուշացնելուց հետո մենք սկսեցինք զբաղվել նոր համակարգերի ներդրմամբ, այսինքն նոր կաբելային ցանցի կառավարմամբ և ստեղծմամբ։
Այս պահին Երևանի կենտրոնի բնակիչները կարող են տեսնել դեղին գույնի ցանկապատ, դա մալուխային գծերի փոփոխությունն է, որի արդյունքում հետագա տարիներում մենք պլանավորում ենք ունենալ կայուն էներգետիկ համակարգ Երևանի կենտրոնում։ Նույնը անելու ենք եկող տարի Արաբկիրում և մյուս շրջաններում»,– ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է մարզերին, Կարապետյանը նկատեց, որ մարզերում կան 8 հազար կիլոմետր մալուխային օդային գծեր, որոնք կառուցվել են սովետական ժամանակ. «Դա մեկ օրում դու չես կարող կարգավորել։ Մենք սկսել ենք այս տարի մոտ 1500 կիլոմետրի վրա աշխատանքներ, եթե երկու տարի այս տեմպով շարունակենք նույն տեմպով, մեծ դրական էֆեկտ կլինի և մարզերում անջատումների հարցը կլուծվի։
Եթե մենք չունենայինք միջոցներ, մենք երբեք միջոցներ չէինք կարողանա ներգրավել, որ անջատումների դեմ պայքարենք։ Ունե՞նք սխալ, այո, ունենք, 1-1,5 տարի մենք ուշացրել ենք անջատումների նոր քաղաքականության մշակումը։ Այդ պատճառով վերջին կես տարին ես նշանակվել եմ, որպեսզի անձամբ կառավարեմ այդ խնդիրը և փորձեմ լուծումներ տալ արագ անջատումների նվազման։ Ունենք դրական էֆեկտ, որոշ ամիսների շատ մեծ դրական էֆեկտ ունենք։ Հունիսին մենք ունենք համարյա 35-40% ավելի քիչ վթար, քան նախորդ տարվա նույն ամսին, բայց դա լավ ցուցանիշ չէ, որովհետև մենք պետք է պատրաստ լինենք ավելի վատ սցենարների։ Այս աշխատանքի տեմպով ՀԷՑ–ը կհասնի ավելի կայուն էներգամատակարարման հարցի լուծման։
Մանրամասները՝ տեսանյութում։











