ԱԺ-ն այսօր 65 կողմ, 27 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ է տալիս ազգայնացնել ՀԷՑ-ը:
Հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանն հայտարարել էր, որ էներգետիկ անվտանգության տեսանկյունից սա նշանակում է երաշխավորել, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը չխոչընդոտվի, և սպառողները պաշտպանված լինեն նույնիսկ այն դեպքերում, երբ լիցենզավորված կազմակերպություններից որևիցե մեկում լուրջ խախտումներ արձանագրվեն: Այս համատեքստում նախագծով պետությանը հնարավորություն է տրվում ունենալ արագ արձագանքման կառուցակարգեր, որպեսզի վտանգի բարձր հավանականության դեպքում գործադրվեն կանխարգելիչ միջոցներ:
Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն հայտարարել էր, որ ՀԷՑ-ի պետականացման կամ ազգայնացման գործընթացը նոր նախաձեռնությամբ է իրականացվելու՝ առանց նշելու ժամկետներ:











