Երեւանում Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգուց (Մալիբու) երթ է սկսվում՝ ի պաշտպանություն «Տաշիր» ընկերությունների խմբի և «ՀԷՑ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի։
Երթը կհասնի մինչեւ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը՝ ԱԱԾ մեկուսարան։
«Թողնենք մեր գործերը մի քանի ժամով և միանանք՝ ցույց տալու, որ մեր ժողովուրդը չի հանդուրժում անարդարությունը։ Նա, ով արդարացնում է անօրինականությունը, վարկաբեկում է ինքն իրեն: Միացե՛ք։ Ձեր ձայնը կարևոր է»,– գրել է Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը։
Երթին մասնակցում են նաեւ Սամվել Կարապետյանի կինն ու երեխաները, նաեւ «Տաշիր» խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը՝ ընտանիքով։
Նշենք, որ հավաքը և երթը արտոնված է. համաձայնեցված է Երևանի քաղաքապետարանի և ՆԳՆ հետ:











