Այստեղ ենք, որ ցույց տանք՝ բոլորս միասին ենք. տրամադրությունը լավ է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 4–ին, Մալիբուի այգու մոտ, ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց նրա որդին՝ Սարգիս Կարապետյանը։
Նրա խոսքով, շատ սպասելի էր, որ այսօր դատարանը անփոփոխ թողեց Սամվել Կարապետյանի կալանքի որոշումը։ «Հայրս շատ լավ տրամադրություն ունի, շատ ձիգ ու պինդ։ Փոխանցել է, որ բոլորս դուխով լինենք»։
Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ Սամվել Կարապետյանը, երբ ասում էր «մեր ձեւով կմասնակցենք», որդին պատասխանեց. «Չգիտեմ, իրեն պետք է հարցնեք։ Շուտով կհարցնեք։ Ինձ համար «մեր ձեւով»–ը ազատության կարգախոսն է»։
Նա նաեւ հստակ չնշեց՝ հայրը քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելու նպատակ ունի, թե ոչ. «Իրեն պետք է հարցնեք, տեսնենք»։











