Metrum Invest-ը և Valan Group-ը համագործակցության նոր էջ են բացում՝ ստորագրելով արդեն երկրորդ հուշագիրը: Առաջատար երկու ընկերությունները կշարունակեն աշխատել նոր նախագծում: Երևանի սրտում՝ Կասկադի հարևանությամբ, Գևորգ Էմին 6 հասցեում կառուցվող բնակելի համալիրի դռներն ու պատուհանները կմատակարարի Valan Group-ը: 
 
«Metrum Invest-ն այս պահին իրականացնում է 8 նախագիծ և մեկ մեգա նախագիծ: Գևորգ Էմին 6 հասցեում կառուցվող այս բարզաբնակարան շենքը մեր 8 նախագծերից մեկն է, որն ունի յուրահատուկ ճարտարապետական տեսք: Այս պահին իրականացվում է մեր շինարարական աշխատանքների արդեն երկրորդ փուլը՝ երկաթբետոնային աշխատանքներն արդեն ավարտել ենք, որի մեջ մտնում են պատուհանները, արտաքին ֆասադը, երեսպատումը և մնացած աշխատանքները»,- հայտարարեց Metrum Invest ընկերության գլխավոր տնօրեն Արման Մելքոնյանը:  
 
Metrum Invest-ի և Valan Group-ի առաջին համագործակցությունն Antara In նախագծում էր: Valan Group-ը տեղադրել է հունական ETEM ապրանքանիշի ջերմամեկուսիչ պատուհաններ ու բարձրակարգ դռներ: Համագործակցության ընթացքում ժամկետները չեն խախտվել, կողմերն աշխատանքի արդյունքից գոհ են, ինչն էլ հիմք է դարձել հետագա գործակցության: 
 
Valan Group-ը 25 տարի հայաստանյան շուկայում է և մատակարարում է եվրոպական առաջատար բրենդների բարձրորակ ալյումինե դռներ, պատուհաններ, դարպասներ ու ֆասադներ: Երկարամյա տարվա փորձն ու բարձրորակ արտադրանքը ընկերությանը հնարավորություն են տալիս համագործակցել Հայաստանի առաջատար կառուցապատողների հետ, որոնցից մեկն էլ Metrum Invest-ն է:  
 
«Այսօր շուկայում առաջարկները բազմազան են, իսկ արտադրողները չափազանց շատ: Մեր համար չափազանց կարևոր է, որ մեր գործընկերները լինեն տեղական արտադրողներ, որպեսզի խթան լինի նաև մեր տեղական արտադրության զարգացման համար: Գործընկեր ընտրելիս մեծ ուշադրություն ենք դարձնում նաև ընկերության հուսալիությանը, բարի համբավին ու արտադրանքի որակին: Valan Group-ը բավարարում է այն ամենը, որոնք մեր համար սկզբունքային են՝ էներգախնայողություն, ձայնամեկուսացում, ջերմամեկուսացում ու բարձր որակ»,- նշեց Metrum Invest ընկերության գլխավոր տնօրենը:  
 
Հաշվի առնելով Valan Group հետ ձևավորված ամուր և արդյունավետ համագործակցությունը՝ կողմերը նախատեսում են շարունակել գործընկերությունը նաև այլ նախագծերում։